Ինչպես խնամել սուկուլենտ բույսերը տանը
Սուկուլենտները բույսերի խումբ են, որոնք ունակ են խոնավություն կուտակել հյուսվածքներում, այդ իսկ պատճառով այդպես են կոչվում։ Նրանց անունը լատիներեն նշանակում է «հյութեղ»:
Սուկուլենտների հայրենիքը արևադարձային գոտու չոր տարածքներն են ՝ Հարավամերիկյան և Աֆրիկյան մայրցամաքները, կղզիները, որոնք տարածվում են Մադագասկարի ամբողջ երկայնքով։
Սուկուլենտները քիչ խնամք պահանջող բույսեր են, ուստի նրանց խնամքով կարող են զբաղվել անգամ սկսնակ բուսասերները: Սուկուլենտների ընդհանուր հատկությունը ջրալի տերևներում կամ ցողուններում երկար ժամանակ խոնավություն պահելն է, այդ պատճառով նրանք սովոր են ուշ-ուշ ջրելուն և երաշտին։
Սուկուլենտների տեսակները
Սուկուլենտները լինում են ցողունային և տերևային:
Ցողունային սուկուլենտները պահպանում են խոնավությունը խիտ ցողունում, իսկ դրանց տերևները հաճախ փշոտ են լինում: Կակտուսների մեծ մասը համարվում է ցողունային։
Տերևային սուկուլենտները պահպանում են խոնավությունը հաստ տերևներում ։ Այդ սուկուլենտներն են՝ տոլստյանկա, էխևերիա, հավորթիա և այլ տեսակներ։
Հետաքրքիր է իմանալ
Անընդհատ կիզիչ արևի և երաշտի պայմաններում սուկուլենտները մշակել են իրենց հատուկ պաշտպանական մեխանիզմները։ Օրինակ, շատ էխևերիաներ ունեն բաց գույն և սպիտակ պաշտպանիչ շերտ, որը նման է փոշու և պաշտպանում է տերևները արևի այրվածքներից:
Բույսերը, որոնք ենթակա են արևի ճառագայթման, արտադրում են կարմիր կամ շագանակագույն պաշտպանիչ գունանյութեր:
Առավել ծանր պայմաններում որոշ սուկուլենտներ արմատների օգնությամբ բույսի մարմինը գրեթե ամբողջությամբ մտցնում են հողի տակ՝ այդպիսով խնայելով խոնավությունը և պաշտպանելով իրենց այրվածքներից:
Ջերմաստիճանի պայմանները
Աշնանը և ձմռանը սուկուլենտների համար իդեալական ջերմաստիճանը 13-15 աստիճան է․ այդ ջերմաստիճանը օգնում է բույսին ձմեռել, հանգստանալ, որպեսզի այն կարողանա գարնանը աճել և բողբոջել։
Գարնանը և ամռանը սենյակի ջերմաստիճանը բավականին հարմար է սուկուլենտների համար․ ամռանը կարող եք բույսերը դուրս հանել, բայց չդնել ուղիղ արևի ճառագայթների տակ։
Լուսավորությունը
Սուկուլենտների համար լուսավորությունը շատ կարևոր է ։ Ցանկալի է, որ բույսերը ստանան արևի լույս, ուստի լավ կլինի նրանց տեղադրեք պատուհանի վրա կամ դրա կողքին: Անհրաժեշտության դեպքում, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում, կարող եք ստեղծել լրացուցիչ լուսավորություն: Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սուկուլենտները ստվերել արևի ուղիղ լույսից այրվածքներից խուսափելու համար ։
Ինչպես ջրել
Աշուն-ձմեռ ժամանակահատվածում սուկուլենտները ջրվում են մոտ 1 անգամ 2 շաբաթվա ընթացքում: Եթե ջերմաստիճանը լինում է 13-15 աստիճան, ապա՝ ամիսը մեկ անգամ:
Գարնանը և ամռանը ջրել մոտ 1 անգամ 1,5 -2 շաբաթվա ընթացքում: Ամեն ինչ կախված է ձեր տան միկրոկլիմայից: Եթե պայմանները ավելի տաք են, ապա անհրաժեշտ է վերահսկել հողի խոնավությունը և ջրել։ Եթե ավելի զով է, ապա ջրելու կարիքը նվազում է։
Հիմնական խնդիրը լույսի պակասն է, որի դեպքում տերևները փոքրանում են, ցողունը ձգվում է, սուկուլենտը գույնը գցում է:
Լուծում
Սկզբում ապահովեք լավ լուսավորություն, այնպես արեք, որ օրվա ընթացքում բույսը միշտ լույսի տակ լինի։ Եթե չի վերականգնվում և զգում եք, որ բույսը փչանում է, կարող եք կտրել բույսի վերևի առողջ հատվածը, դնեք հողին, որպեսզի արմատակալի։
Մյուս խնդիրը կնճիռներն են տերեւների վրա, որը քիչ ջրելու արդյունք է։ Ավելի հաճախ է պետք ջրել, բայց ոչ առատ:
Հաջորդը շագանակագույն փափուկ տերևներն են, որը շատ ջրելու արդյունք է։ Տերևները դեղնում են, լցվում ջրով, ցողունը փտում և սևանում է, բույսի տերևները թափվում են։ Սուկուլենտի փտումը կարող է սկսվել նաև շատ ջրելուց մեկ շաբաթ անց:
Լուծում
Պետք չէ շատ ջրել։ Եթե հողը երկու օրից ավել թաց է մնում, ապա այն փոխարինեք թարմ և չորով։ Եթե բույսը փչանում է, բայց վերևի հատվածը առողջ է՝ կարող եք առողջ հատվածը կտրել և դնել հողի մեջ, որպեսզի արմատակալի։
Իսկ տերևները կարող են թափվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից, տեղափոխությունից, չափազանց չոր և տաք օդից, շատ ջրելուց, լույսի պակասից, ուժեղ քամուց: