Մեր մասին

2021 թվականի հունիսի 6-ին, երբ արդեն ունեինք պատրաստի մի քանի ձեռագործ ծաղկամաններ, որոշեցինք այդ օրինակները արդեն իսկ տեղադրել մեր օնլայն խանութում, որպեսզի հասկանանք` ինչպիսին կլինի արձագանքը:
Միանգամից պատվեր ստանալուց հետո պարզ դարձավ, որ մեր գաղափարը մեծ հաջողություն կունենա:
Գլխավոր շեշտը դրված է հենց ծաղկամանների վրա, որոնք անձամբ պատրաստում ենք և տալիս այն երանգները, որոնք հաճախորդը կցանկանա: Վստահաբար կարող ենք ասել, որ բավարարում ենք անգամ ամենակամակոր հաճախորդի ցանկությունները:
Մեզ մոտ պատվեր կատարելու առավելություններից է նաև այն, որ մենք չենք պարտադրում գնել այն միանգամից: Լսում ենք ցանկությունները, պատրաստում (1-2 օրում), պատրաստի տարբերակն ուղարկում և միայն այդ ժամանակ հավանություն ստանալուց հետո պատվերը հաստատում:
Մեզ հաճախ են հարցնում, թե ինչու հենց կակտուսներ և սուկուլենտներ. այս բույսերը ոչ կամակոր բույսեր են, որոնք քիչ խնամք են պահանջում, այդ իսկ պատճառով մենք համադրում ենք մեր ծաղկամանները հենց իրենցով:
Մենք ընդունում ենք և´ անհատական, և´ հարսանեկան մեծաքանակ, և´ կորպորատիվ պատվերներ:
Այս պահին ունենք միայն օնլայն խանութ, բայց պարբերաբար մասնակցում ենք ցուցահանդես վաճառքների, որտեղ տետ ա տետ շփվում ենք մեր հաճախորդների հետ, իրենք էլ ծանոթանում են տեսականուն տեղում: Հետևե´ք մեր էջերին, որ բաց չթողնեք մեր ծաղկամանները տեղում տեսնելու հնարավորությունը: